TOP նոր
» » » Հայաստանում 2019-ի հոկտեմբերին սննդամթերքը թանկացել է 0.1%-ով՝ համաշխարհային գների 6% աճի համեմատ․ վարչապետ

Հայաստանում 2019-ի հոկտեմբերին սննդամթերքը թանկացել է 0.1%-ով՝ համաշխարհային գների 6% աճի համեմատ․ վարչապետ

30-11-2019, 12:37 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
Հայաստանում 2019-ի հոկտեմբերին սննդամթերքը թանկացել է 0.1%-ով՝ համաշխարհային գների 6% աճի համեմատ․ վարչապետ

30 Նոյեմբեր 2019, 12:37 - NovostiNK
Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով այն դեպքում, երբ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով:

Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:

Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս:

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:

Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»,- գրել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS