TOP նոր
» » » Վահան Քերոբյանը ծանոթացել է Երեւանի շոկոլադի գործարանի արտադրական գործընթացին

Վահան Քերոբյանը ծանոթացել է Երեւանի շոկոլադի գործարանի արտադրական գործընթացին

22-02-2021, 10:51 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
22 Փետրվար 2021, 10:51 - NovostiNK
Վահան Քերոբյանը ծանոթացել է Երեւանի շոկոլադի գործարանի արտադրական գործընթացին


Վահան Քերոբյանն այցելել է Երեւանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը եւ խնդիրներին։

160 անուն արտադրանք թողարկող եւ 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Նիդերլանդներ) ընկերությունը, որը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ իրացման ծավալներն ավելացրել է շուրջ 30%-ով, 2020 թվականին դժվարություններ է կրել եւ արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության եւ իրացման ծավալները եւ կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը եւ քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6․0 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2024 թվականին արտահանման ծավալները նախատեսվում է հասցնել շուրջ 20․0 մլն ԱՄՆ դոլարի։

Գործարանն առաջիկայում նախատեսում է իրականացնել խոշոր ներդրումներ՝ արտադրական եւ պահեստային տարածքների ընդլայնման եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Գործարանի գործունեությունը նպաստել է այգեգործության ու գործընկեր կազմակերպությունների՝ տպարանների, լոգիստիկ եւ շինարարական ընկերությունների զարգացմանը եւ դրանցում նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Վահան Քերոբյանը եւ գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են գործարանի զարգացման ծրագիրը։ Գործարանի տնօրենը նախարարին ներկայացրել է ծրագրի իրագործմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից մեկը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, եւ խնդրել նախարարության աջակցությունը։ Շեշտվել է նաեւ խորհրդատվական աջակցության անհրաժեշտությունը։

Ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն նախարարության կողմից եւ դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS