
2019թ․ Սարալանջում հիմնված ջերմատունը պետությունից արտոնյալ պայմաններով վարկ է ստացել, ազատվել մաքսատուրքից։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Վարդեր աճեցնելու համար արդեն 2,9 մլրդ դրամ ներդրում է արվել, մինչև տարեվերջ աշխատակիցների թիվը կհասնի 70-ի։
«Ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու խթան դարձավ այն, որ պետությունը նորագույն տեխոնոլոգիաները ճանաչեց գերակա ոլորտ: Մեր ջերմոցը հիմնականում հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա»,- ասել է «Ռոզֆիլ ընկերության» տնօրեն Հայկ Վարդանյանը: