TOP նոր
» » » Գնաճի մասին խոսելիս չի նշանակում, որ վարչապետը դժվարանում է հաց առնի. նախարար

Գնաճի մասին խոսելիս չի նշանակում, որ վարչապետը դժվարանում է հաց առնի. նախարար

22-04-2021, 12:57 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
22 Ապրիլ 2021, 12:57 - NovostiNK
Գնաճի մասին խոսելիս չի նշանակում, որ վարչապետը դժվարանում է հաց առնի. նախարար


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի լսել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է գնաճից:

Դիտարկմանը, թե կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ գնաճ կա, Քերոբյանն արձագանքեց. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի»:

Նախարարն ասաց, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում են այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին:

«Գնաճն անխուսափելի է, կա համարյա բոլոր երկրներում», - ասաց նա:

Վահան Քերոբյանի խոսքով՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճի, այդ պատճառով աշխատում են ստեղծել այլընտրանք, որ Լարսն այլևս չփակվի:

Դիտարկմանը, թե Էկոնոմիկայի նախկին նախարարը ոսպին փոխարինիչներ էր խորհուրդ տալիս, ինքն ի՞նչ խորհուրդ կտա քաղաքացիներին. Քերոբյանն ասաց. «Հիմա հիմարություն ասե՞մ, ի՞նչ ասեմ»:


Աղբյուրը՝ aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS