TOP նոր
» » » Օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում. Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են

Օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում. Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են

23-09-2021, 12:36 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
23 Սեպտեմբեր 2021, 12:36 - NovostiNK
Օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում. Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են


Արմավիրի մարզի խաղողագործներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել խաղողի մթերման խնդիրը:

Խաղողագործները նշում են, որ իրենք այսօր փորձում են պարենային անվտանգության խնդիր լուծել, քանի որ գործող կառավարությունն ինքն է խաղողագործությունը հայտարարել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ճյուղերից մեկը:

Խաղողագործները նշում են, որ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանն իրենց մարզ էր այցելել և խոստացել, որ հետայսու խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանալու: Այսինքն, խաղողագործը դեռևս մարտ-ապրիլ ամիսներին պետք է հստակ իմանա, թե խաղողը ո՞ր գործարաններին է հանձնելու, ի՞նչ ծավալի և ի՞նչ գնով:

«Գագիկ Ծառուկյանի «Նոյ» մուլտի գրուպը ոլորտի խոշոր խաղացողներից է և նրա խաղող չընդունելը սոցիալական խնդիր է առաջացնելու: Եթե կառավարությունն իր տեղում լիներ, հստակ իմանար իր անելիքները, դեռ 2-3 ամիս առաջ պետք է իր հարաբերությունները պարզեր խոշոր խաղացողների հետ: Խաղողն արդեն փչանում է: 30 տոննա խաղող ունեմ, օրական 500 կգ-ից 1 տոննա խաղող եմ կորցնում»,-նշեց խաղողագործը:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS