TOP նոր
» » » Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվելիք վարկային միջոցներով

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվելիք վարկային միջոցներով

27-03-2014, 12:29 Դիտումներ: Տնտեսություն, Հասարակություն
27 Մարտ 2014, 12:29 - NovostiNK
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվելիք վարկային միջոցներովՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ««Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի»» որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մինչ 2014թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները: Այս դանդաղեցումը կապված էր աշխարհաքաղաքական իրավիճակով և համաշխարհային ճգնաժամով: Պետք է ֆինանսներ գտնենք, որպեսզի նոր էներգաբլոկը կառուցենք»:

Որոշման նախագիծը ենթադրում է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Նախատեսվում է, որ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն և «Ռուսատոմ սերվիս»-ը կստորագրեն «Սարքավորումների և շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր:

«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS