TOP նոր
» » » Երեւանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կարող են գործել երկարօրյա խմբեր

Երեւանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կարող են գործել երկարօրյա խմբեր

28-08-2019, 12:06 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
28 Օգոստոս 2019, 12:06 - NovostiNK
Երեւանի բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կարող են գործել երկարօրյա խմբեր

Երեւանի բոլոր մանկապարտեզները սեպտեմբերից կմատուցեն երկարացված օրվա ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը:

Ծառայությունն, ըստ նրա, կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ: «Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին եւ գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,- մանրամասնում է նա։

Մինչեւ այժմ, երկարօրյա խմբեր բացելու թույլտվություն ունեին Երեւանի ավելի քան 160 մանկապարտեզներից 39-ը: Փորձը սակայն, ցույց էր տալիս, որ դրանցից ոչ բոլորում էին ձեւավորվում երկարօրյա խմբեր: Պատճառաբանությունը պահանջարկի բացակայությունն էր: Երկարօրյա ծառայությունը, ինչպես եւ բուն նախադպրոցական կրթությունը, նույնպես նախատեսված էր տրամադրել անվճար՝ համայնքի միջոցների հաշվին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS