TOP նոր
» » » Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին

19-04-2021, 09:58 Դիտումներ: Հայաստան » Կրթություն
19 Ապրիլ 2021, 09:58 - NovostiNK
Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել էր խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

«Առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը»,- նշել էր Կոստանյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 103 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS