TOP նոր
» » » Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

2 Հուլիս 2018, 11:29 - NovostiNK
Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին առաջին հերթին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները որակում է որպես արհամարհանք համանախագահ երկրների նկատմամբ:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ԱԳՆ խոսնակը նկատեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: «Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,-ասաց Տիգրան Բալայանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS