TOP նոր
» » » Ստորագրվել է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը

Ստորագրվել է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը

25 Հոկտեմբեր 2013, 12:26 - NovostiNK
Ստորագրվել է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրըԱՊՀ անդամ-պետությունների վարչապետների խորհուրդը պայմանագիր է ստորագրել` Համագործակցության շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին։
Ինչպես հաղորդել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը,ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստից հետո, պայմանագրով նախատեսվում է որոշ ապրանքատեսակներ ազատել ներմուծման եւ արտահանման հարկերից։

Պայմանագիրը ստորագրել են ԱՊՀ բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի։ Վերջիններս, Պուտինի խոսքերով, կուսումնասիրեն մինչեւ տարեվերջ պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների վարչապետների խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ռուսաստանում է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS