TOP նոր
» » » Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին

2-03-2019, 11:47 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
2 Մարտ 2019, 11:47 - NovostiNK
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին

Մարտի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Մնացականյանը շնորհավորեց Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS