TOP նոր
» » » Իվանիշվիլիի թեկնածուն հաղթում է. Սահակաշվիլիի թեկնածուն արդեն շնորհավորել է

Իվանիշվիլիի թեկնածուն հաղթում է. Սահակաշվիլիի թեկնածուն արդեն շնորհավորել է

28-10-2013, 09:20 Դիտումներ: Արտաքին քաղաքականություն, Վրաստան
Իվանիշվիլիի թեկնածուն հաղթում է. Սահակաշվիլիի թեկնածուն արդեն շնորհավորել է
28 Հոկտեմբեր 2013, 09:20 - NovostiNK
Վրաստանում ավարտված նախագակական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հրապարակվել են երկու էկզիթ-փոլերի արդյունքները: Վրացական Imedi հեռուստաընկերության պատվերով ACPN group-ի անցկացրած հարցումների համաձայն՝բնակչության ձայերն այսպես են բաշխվել՝”Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածու Գեորգի Մերգվելաշվիլին հավաքել է ձայների 68%-ը, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ ձայների 17%-ը, իսկ Միխեյիլ Սահակաշվիլիի ”Միացյալ ազգային շարժուն” կուսակցության թեկնածուն՝ Դավիթ Բագրաձեն՝ քվեների 9%-ը: ձայներով: Ռուստավի 5 հեռուստաընկերության պատվերով GFK group-ի կատարած Exit Poll-ի համաձայն էլ Մարգվելօաշվիլին կրկին առաջին տեղում է՝ձայների 66.7,%ով, սակայն երկրորդ տեղում Բաքրաձեն է 20.02%-ով, իսկ Բուրջանաձեն 7.05%-ով երրորդն է:
Նշենք, որ այս հարցումների արդյունքների հրապարակումից հետո Բաքրաձեն արդեն շնորհավորել է Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ՝հավելելով, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները, երբ դրանք հրապարակվեն ԿԸՀ-ի կողմից:

Իր հերթին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ այս ընտրությունները “Վրացական երազանք” կոալիցիայի մեծ հաղթանակն են:
Բուրջանաձեն, սակայն, չի ցանկանում հավատալ, որ իր նախընտրական արշավը ձախողվել է: Նա նշել է, որ Վրաստանում սոցիոլոգիան չի աշխատում, ու այն հասարակական կարծիքը մանիպուլացնելու ձև է:Նա ասել է, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել, ու իրենք արդեն 1000 բողոք են պատրաստել:
Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46.6%-ը:Ընտրություննրի արդյունքները ԿԸՀ-ն կսկսի հրապարակել ուշ գիշերվանից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS