TOP նոր
» » » Ինչ է արվել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ անցած տարվա ընթացքում. Լենա Նազարյան

Ինչ է արվել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ անցած տարվա ընթացքում. Լենա Նազարյան

24-04-2020, 11:51 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
24 Ապրիլ 2020, 11:51 - NovostiNK
Ինչ է արվել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ անցած տարվա ընթացքում. Լենա Նազարյան

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ թվարկելով, թե ինչ է արվել այս ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում.

2019 թ.-ի ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր։

2019 թ.-ի ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

2019 թ.-ի ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

2019 թ.-ի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր։

Իսկ 2020 թ.-ի փետրվարին Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

«Այս գործընթացը շարունակական է»,- եզրափակել է Նազարյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS