TOP նոր
» » » Լավրովը պարզաբանել է Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու գլխավոր խնդիրը

Լավրովը պարզաբանել է Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու գլխավոր խնդիրը

19-01-2021, 11:09 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
19 Հունվար 2021, 11:09 - NovostiNK
Լավրովը պարզաբանել է Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու գլխավոր խնդիրը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հետ կապված խնդրին։

«Ռազմագերիների հարցը պայմանավորվածությունների մի մասն է, որոնք ստորագրվել են նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը։ Այս հարցը քննարկվել է նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հետագա հեռախոսազրույցների ժամանակ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ այդ հարցը ևս բավականին երկարատև բանավեճերի մաս էր, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետն այցելեցին Մոսկվա հունվարի 11–ին», – հիշեցրեց Լավրովը։

Նա պարզաբանեց, որ սկզբում ամենամեծ խնդիրների առջև կանգնած էր հայկական կողմը, քանի որ անհրաժեշտ էր, որպեսզի երկու կողմերն էլ` և Ադրբեջանը, և Հայաստանը, կազմեին ու փոխանցեին այն մարդկանց ցուցակները, որոնք անհետ կորել են և որոնց ուզում են ազատել գերությունից։

«Ադրբեջանն այդ ցուցակները տվեց, և դրանք մեծ չէին։ Նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ միանգամից, բայց վերադարձվեցին։ Կորածների, գերիների, պահվող անձանց հետ կապված իրավիճակներ Ադրբեջանի կողմից այլևս չեն առաջացել», – նշեց Լավրովը։

Նրա խոսքով, հայկական կողմը ցուցակները միանգամից չի ներկայացրել, և դրանք ամբողջական չէին։

«Հետագայում փոխանակվեցին նրանք, ովքեր եղել են նոյեմբերի 10–ին ավարտված իրադարձությունների մասնակիցները։ Բայց հիմա գլխավոր է խնդիրը, որը տեղի է ունեցել Հադրութի շրջանում, երբ դեկտեմբերի սկզբին հայ զինծառայողների մեծ խումբը, որքան հասկանում եմ, ուղարկվել էր այնտեղ», – ասաց Լավրովը։

Նրա խոսքով, այդ մարդիկ` 62 հոգի, գերի ընկան 7–10 օր հետո, այսինքն` դեկտեմբերի սկզբին։

«Ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց` քանի որ այդ մարդիկ այդ շրջան էին ուղարկվել հրադադար հայտարարելուց և բոլոր ռազմական գործողություններն ավարտվելուց հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9–ի հայտարարությամբ», – պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը։

«Խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ` փորձելով պարզել անհետ կորածների վերջնական ցուցակները։ Սակայն պարզվեց, որ նրանց թիվը 62–ից շատ ավելի է։ Եվ հիմա մեր զինվորականները, կապի մեջ գտնվելով Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ, վերստուգում են անվանացուցակները, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ», – նշեց Լավրովը։

Նա ընդգծեց, որ անմիջապես զբաղվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը` կապի մեջ գտնվելով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Թեման գոյություն ունի, անխոս, և եթե չլինեին մեր խաղաղապահները, ապա, այն, երևի, ավելի դժվար կլիներ լուծել», – նշեց Լավրովը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS