TOP նոր
» » » Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում

Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում

27 Նոյեմբեր 2021, 10:05 - NovostiNK
Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում

Սոչիում քիչ առաջ ավարտված բանակցությունների արդյունքում ստորագրվել է հայտարարություն։ Այս մասին բանակցությունների ավարտին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դրանք որակելով շատ կառուցողական։

«Սա ստեղծված իրավիճակի խոր վերլուծություն էր։ Մենք պայմանավորվեցինք ստեղծել երկու երկրների սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրականացման մեխանիզմներ։ Հույս ունեմ, որ այն կիրականա ինչքան հնարավոր է շուտ, պայմանավորվել ենք մինչև այս տարվա վերջ: Որևէ խոչընդոտ այդ մեխանիզմների ստեղծման համար չկա»,-ասաց ՌԴ նախագահը։

Երկորրդ հարցը, որի շուրջ պայմանավորվածություն է եղել, ըստ նրա, զգացմունքային է ու հումանիտար բնույթի։

«Այստեղ էլ մենք նկատելիորեն առաջ ենք գնացել»,-ասաց Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով, կողմերը մանրամսն կերպով խոսել են տնտեսական հարցերի, տնտեսական կապերի մասին, խոսել են «տրանսպորտային միջանցքների» ապաշրջափակման մասին։

«Դա վերաբերումէ և երկաթուղային, և ավտոմոբիլային հաղորդակցությանը։ Կարծում եմ, այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոպվարչապետերին, որոնք այդ հարցերի վրա աշխատում են երկար ժամանակ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հաջորդ շաբաթ նրանք կլինեն Մոսկվայում՝ հայտարարելու այն որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցվել են։

Պուտինը հանդիպումը համարեց խիստ օգտակար, ժամանակին։
«Մենք հայտարարել ենք հայտարարություն հանդիպման արդյունքների վերաբերյալ»,-ասաց Պուտինը։

Հանդիպման ավարտին նա Ալիևին ու Փաշինյանին ձիթապտղի ծառի տեսքով հուշանվեր նվիրեց՝ մանրամասնելով, որ այն խորհրդանշում է խաղաղություն ու բարեկեցություն։

«Հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն, իսկ հաջորդ քայլով կլինի Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորում»,-ասաց ՌԴ նախագահը։

Հայտարարության տեքստը՝ ստորև.

Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS