TOP նոր
» » » Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր

Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր

27-11-2021, 10:07 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
27 Նոյեմբեր 2021, 10:07 - NovostiNK
Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր

«Սա հանդիպում էր, որտեղ մենք ոչ թե փորձեցինք թաքցնել խնդիրները, այլ բաց կերպով քննարկեցինք բոլոր հարցերը»,-Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա դրական համարեց, որ շատ հարցերում հստակեցրել են դիրքորոշումները։

«Պարզվեց, որ մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր մինչև այս հանդիպումը։ Մենք ֆիքսեցինք, որ տրանսպորտային հաղորդակցությունների աշխատանքի հարցում ունենք միասնական պատկերացում»,-նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մեկնարկին, ապա Փաշինյանն ասաց՝ նոր բան չէ, քննարկել են այդ հարցը։

«Մենք նաև եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որտեղ արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ նախապայմաններ՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության մեխանիզմներ։ Արծարծվել են նաև մարդասիրական հարցեր»,-ասաց Փաշինյանը։

Նա այսօրվա հանդիպումն ու քննարկումները որակեց շատ արդյունավետ, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին նախաձեռնության համար։

«Հաստատում եմ Հայաստանի ու Հայաստանի կառավարության, որը մանդատ է ստացել հայ ժողովրդի կողմից, պատրաստակամությունը բացել հնարավորություն մեր երկրի, մեր տարածաշրջանի զարգացման համար։ Այսօրվա հանդիպումն անցավ այդ օրակարգի իրականացման օգտին»,-ասաց Փաշինյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS