TOP նոր
» » » ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են

ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են

6-01-2022, 12:05 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
6 Հունվար 2022, 12:05 - NovostiNK
ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են

Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հակտարարություն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Հայտարարության մեջ ասված է.

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS