TOP նոր
» » » ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ

13-01-2022, 09:21 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ

13 Հունվար 2022, 09:21 - NovostiNK
Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվել է ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։ Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև՝ վարելու է ՄԻԽ նիստերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS