TOP նոր
» » » Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Միրզոյան-Դոնֆրիդ հեռախոսազրույց

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Միրզոյան-Դոնֆրիդ հեռախոսազրույց

18-07-2022, 09:34 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
18 Հուլիս 2022, 09:34 - NovostiNK
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Միրզոյան-Դոնֆրիդ հեռախոսազրույց

Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ա. Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։

Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS