TOP նոր
» » » Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ-ն չի մրցակցում Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը ևս պետք է հարգի իր հարևաններին

Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ-ն չի մրցակցում Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը ևս պետք է հարգի իր հարևաններին

18-10-2013, 13:37 Դիտումներ: Հայաստան » Արտաքին քաղաքականություն
18 Հոկտեմբեր 2013, 13:37 - NovostiNK
Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ-ն չի մրցակցում Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը ևս պետք է հարգի իր հարևաններին«Եվրամիության կողմից հակադրություն Ռուսաստանին կամ մրցակցություն նրա հետ չկա: Հակառակը, ես հայտարարություններ եմ լսում մյուս կողմից թե՝ «մենք ձեզ չենք սպառնում, սակայն զգուշացնում ենք հետևանքների մասին, մենք կփակենք սահմանները, մուտքի արտոնագրեր կներմուծենք»,-ահա սա իրոք քաղաքականացված մոտեցում է»,-«Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է այժմ ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Մենք մշտապես կրկնում ենք, որ ԵՄ-ն հարգում է ցանկացած ընտրություն: Ի դեպ, Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներից մեկը՝ Բելառուսը, նաև Մաքսային միության անդամ է: Հայաստանը նույնպես հայտարարեց, որ ընտրում է Մաքսային միությանը միանալու ճանապարհը: Եվ մենք հարգում ենք այդ ընտրությունը: Սակայն մենք հարգում ենք նաև այն երկրների ընտրությունը, որոնք ցանկանում են ավելի մոտ լինել եվրոպական նախագծին»,-ասել է նա:
Լինաս Լինկյավիչուսը նաև հորդորեց ռուսաստանցի գործընկերներին հարգանքով վերաբերվել հարևաններին: «Եթե ԽՍՀՄ նախկին երկրները ինչ-որ ուղի են ընտրում, ապա թող ընտրեն, դա նրանց իրավունքն է: Կարծում եմ, նրանք էլ սկզբունքներ ունեն: Եթե նրանք այլ որոշում կայացնեն, ապա այլ կերպ կլինի»,- հայտարարել է Լինաս Լինկյավիչուսը:
Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության երկրների միջև նախատեսվում էր նաև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ:
Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն:

PanARMENIAN

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS