TOP նոր
» » » Խոշոր վթար` Երևան-Սևան ճանապարհին. 6 մարդ հոսպիտալացվել է

Խոշոր վթար` Երևան-Սևան ճանապարհին. 6 մարդ հոսպիտալացվել է

1-07-2014, 14:24 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
Խոշոր վթար` Երևան-Սևան ճանապարհին. 6 մարդ հոսպիտալացվել է
1 Հուլիս 2014, 14:24 - NovostiNK
Նախօրեին՝ ժամը 21.29-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, տուժածները տեղախոխվել են բժշկական կենտրոն. անհրաժեշտ է կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին պետավտոտեսչության հենակետի մոտ բախվել են «Տոյոտա կոռոլլա» մակնիշի և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա կոռոլլա» մակնիշի ավտոմեքենայի անձնակազմը` Բ. Կ.-ն (ծնվ.1972 թ.), Ա. Մ.-ն (ծնվ.1984 թ.), «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ռ. Տ.-ն (ծնվ. 1984 թ.), ուղևորներ Ս. Ա.-ն (ծնվ.1991 թ.), Ռ. Մ.-ն (ծնվ.1960 թ.) և Ա. Տ.-ն (ծնվ.1989 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ս. Ա.-ն տեղափոխվել է Երևան քաղաք` 1-ին համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները Բ. Կ.-ի, Ա.Մ.-ի, Ա. Տ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ռ.Մ.-ի, Ռ.Տ.-ի և Ս.Ա.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS