TOP նոր
» » » 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 9 կմ արևելք

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 9 կմ արևելք

25-10-2021, 06:44 Դիտումներ: Հայաստան » Պատահարներ
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 9 կմ արևելք

25 Հոկտեմբեր 2021, 06:44 - NovostiNK
Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մանրամասնելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS