TOP նոր
» » » Կապանում 6 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Կապանում 6 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

15-06-2018, 10:47 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
15 Հունիս 2018, 10:47 - NovostiNK
Կապանում 6 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հունիսի 13-ին մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017 թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:

Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200 հազար դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6 միլիոն դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS