TOP նոր
» » » Նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները. Արթուր Վանեցյան

Նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները. Արթուր Վանեցյան

22-03-2019, 11:50 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
22 Մարտ 2019, 11:50 - NovostiNK
Նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները. Արթուր Վանեցյան

Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», - հայտարարեց Ա.Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե դրանք կատարվում են օրենքի սահմաններում, այնպես չէ՞, Վանեցյանը դրական պատասխան տվեց:

Վանեցյանը նաեւ նշեց, որ բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե: Նրա խոսքով, տարբեր ոլորտներում 234 մլրդ դրամի շրջանառությունն այժմ ստուգվում է։

Ի պատասխան պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին, Վանեցյանը հրաժարվեց կանխատեսել, թե որքան գումար կվերադարձվի պետբյուջե եւ խոստացավ, որ դրանք շատ կլինեն։

«Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է ու նաեւ պետք է հասկանանք, որ աշխատելու ենք, որ որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների դեպքեր չլինեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS