TOP նոր
» » » Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

7-06-2019, 09:32 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
7 Հունիս 2019, 09:32 - NovostiNK
Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Օրերս ձերբակալված, հունիսի 6֊ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։

Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS