TOP նոր
» » » ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

19-11-2019, 11:47 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
19 Նոյեմբեր 2019, 11:47 - NovostiNK
ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ստացվել էին Գլխավոր դատախազությունում, ուսումնասիրության արդյունքում ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Փաստաթղթերը ՀՔԾ են ուղարկվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել էր ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել: Գնահատվել է նախնական, ըստ որի՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է մոտ 700 մլն ՀՀ դրամը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS