TOP նոր
» » » Մետրոպոլիտենի նախկին տնօրենը կեղծ պայմանագիր էր կնքել որդու հետ, հափշտակել 624 հազար եվրո (տեսանյութ)

Մետրոպոլիտենի նախկին տնօրենը կեղծ պայմանագիր էր կնքել որդու հետ, հափշտակել 624 հազար եվրո (տեսանյութ)

30-01-2020, 12:16 Դիտումներ: Իրավունք, Տեսանյութ
30 Հունվար 2020, 12:16 - NovostiNK
Մետրոպոլիտենի նախկին տնօրենը կեղծ պայմանագիր էր կնքել որդու հետ, հափշտակել 624 հազար եվրո (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ ձեռք բերվել «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրենի ապօրինությունների մասին։

Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, նա 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր։ Դրա շրջանակներում ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից, արդեն իսկ երկգլխամասային և միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներն ավարտված լինելու պայմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խախտումներով եւ առանց մրցույթ հայտարարելու, իր որդու հետ ՝ որպես նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղի լիազորված անձի, 2018 թվականի ապրիլին կնքել է նույն միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր։

Այնուհետև 2018 թվականի օգոստոսին կազմել և միանձնյա հաստատել է կապալի աշխատանքների վերաբերյալ հանձնման- ընդունման ակտը։

Դրանցում հիշյալ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու մասին ներառել է կեղծ տեղեկություններ, ապա կեղծ բովանդակությամբ փաստաթղթերը ներկայացրել է վճարման և հիշյալ ընկերության օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո։

Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաստացի մաքրվող 55․773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով, մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ, արդեն իսկ 32․723 քմ ավելի ներկայացված՝ 88․496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92․683․000 դրամի նյութական վնաս և անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետևանքներ։

Նշվածից բացի, նախկին տնօրենը, ըստ նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին ՀՀ գնումների մասին օրենքի և գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով, առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS