TOP նոր
» » » Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան

Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան

5-01-2021, 09:40 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան


5 Հունվար 2021, 09:40 - NovostiNK
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Իշխանության հերթական ձեռնածությունը» վերնագրով.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:

ՊՆ-ն առնվազն չի տիրապետում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, որտեղ հստակ սահմանված է, թե ռազմական բնագավառում որ տեղեկությունները կարող են դասվել պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։
1-ին մասում թվարկված հինգ կետերից որևէ մեկը չի պարունակում դրույթ, որը թույլ կտա անգամ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է։

Ուստի լրատվամիջոցի հարցմանը նման պատասխան ուղղարկելը ոչ միայն հետապնդոմ է մոլորեցնելու, այլև սեփական պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու նպատակ։

Լրատվամիջոցը կարող է դիմել Վարչական դատարան՝ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով»։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:

«Հիշեցնենք` ռազմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նահատակված զինվորների տվյալները ու դա պետական, ռազմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչու, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մահվան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:

Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում ևս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել պետական ու ծառայոկական գաղտնիքի ձևակերպման տակ: Ասել է թե` զոհերի, անհետ կորածների ու մեր գերիների թիվն այնքան սարսափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախանում է դրա հանրայնացումից»,- գրում է աղբյուրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS