
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է` ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,-նշել է նա։
Երեկ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» նշագրումով մի փաստաթուղթ, որը նախատեսվում է ստորագրել Մոսկվայում: Նշվում էր, որ փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։