TOP նոր
» » » Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքյան

Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքյան

22-02-2021, 10:22 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
22 Փետրվար 2021, 10:22 - NovostiNK
Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքյան


Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը: Այս մասին Facebook-ի իր էջոըւմ գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1) Պատկերացրեք՝ մի օր իշխանությունը հայտարարում է, որ փողոցում աղբ նետելը հանցագործություն է։

2) Քաղաքի տարբեր վայրերում տարբեր մարդիկ շարունակում են աղբ նետել։

3) Իշխանությունը աչքաթող է անում քաղաքի տարբեր վայրերում կուտակվող աղբը (որը լցնում են հենց իշխանության մարդիկ), սակայն անընդհատ շեշտում է, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում ինչ-որ չարագործներ անընդհատ աղբ են թափում։

4) Հետո պարզում է, թե ովքեր են «իքս» օրվա ընթացքում քայլել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկով։ Պարզվում է՝ պայմանական 400 հոգի մարդ է անցել։

5) Հետո կարդում է այդ 400 հոգու ցուցակը և հայտնաբերում, որ նրանցից 4-ը հաճախ հրապարակավ քննադատում են իշխանությանը։

6) Հետո ասում է՝ ըհը՛ ուրեմն հենց էս 4-ն են։

7) Հետո գնում է էդ 4-ին ձերբակալում, դատարաններին էլ խստորեն ճնշում է, որ կալանավորեն։

Այստեղից՝ հարցեր. (ա) նորմալ է՞, որ աղբ թափելը առհասարակ համարվի հանցանք, (բ) նորմալ է՞, որ պայքար մղվի բազառապես Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կուտակվող աղբի դեմ՝ մոռանալով շատ ավելի մեծ աղբակույտերը Էլբակյան և Պռազյան փողոցներում, (գ) նորմալ է՞, որ 400 հոգի անցորդներից աղբ նետող «հայտարարվեն» իշխանությանը հրապարակավ քննադատող 4-ը, (դ) իսկ ո՞վ է վստահ, որ այդ խաչմերուկին աղբ կուտակելու գաղափարը հենց կողքի շենքում չի «ծնվել»։

Մի խոսքով, ֆուտուրիզմի անգերազանցելի շեդևր է էս «ֆեյկի զգետնումը» պիեսը

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS