TOP նոր
» » » ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

6-04-2021, 09:33 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
6 Ապրիլ 2021, 09:33 - NovostiNK
ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին


Ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին:

Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով:

Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS