TOP նոր
» » » Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան

Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան

15-10-2021, 12:06 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան




15 Հոկտեմբեր 2021, 12:06 - NovostiNK
«Դատական համակարգի անկախության սկզբունքը, ոչ միայն սահմանադրական, այլ միջազգային՝ մարդու իրավունքների սկզբունքներից է»,- Այլընտրանքային նախագծեր խումբի կազմակերպած «Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Նրա խոսքով՝ դատական համակարգի անկախությունն առաջին հերթին իշխանության մյուս թևերից՝ օրենսդիրից և գործադիրից անկախությունն է, բայց այն ենթադրում է նաև անկախություն դատական իշխանության ներսում:

Գյուլումյանը հայտնեց, որ դատական համակարգի անկախությունը ոչ միայն կարող է ընկալվել որպես իրավունք, այլ հոգեվիճակ և պազաբանեց՝ խիստ կարևոր է, որ լինեն դատավորներ, որոնք ունակ են անկախ լինելու:

Ըստ ՍԴ նախկին դատավորի՝ դատավորների մոտ երբեմն իշխանության շահն ընկալվում է որպես պետության շահ, և երբեմն նրանց թվում է, թե իրենք ոչ թե կամակատար են, այլ դրանով պետության շահն են կատարում:

Շեշտելով, որ հաճախ դատավորների կողմից պետության շահը ընկալում է օրվա իշլխանության շահը՝ Գյուլումյանը հայտնեց, որ նույնիսկ միջազգային իրավունքում պետության շահը շատ նեղ է դիտարկվում՝ միայն անվտանգության տեսանկյունից, որպեսզի չչարաշահվի:

«Այն դատավորները, որոնք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել և համոզված եղեք, որ վաղն էլ են կայացնելու»,- նկատեց Ալվինա Գյուլումյանը:

Նա պնդեց, որ դատավորի անկախությունը իրենց իրավունքն է, ոչ թե արտոնությունը:

Ըստ Ալվինա Գյուլումյանի՝ դատական իշխանության անկախությունը խոսում է տվյալ հասարակության առողջ վիճակի մասին և եթե երկիրն իրեն ժողովրդավարական է համարում, ապա իր իսկ խնդիրն է ապահովել դատարանների անկախությունը:

«Դատական համակարգի անկախությունն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ հասարակության մի ստվար հատված ունակ չէ այն ընկալելու»,- նկատեց նախկին դատավորը:

Նա շեշտեց, որ դատարանների անաչառության խնդիրը միշտ եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննած հիմնական հարցերից մեկը:

Գյուլումյանի ներկայացրած տվյալներով եվրոպական դատարանը կայացրել են 1535 դատական վճիռ դատարանների անկախության և անաչառության հարցերով:

«Հայաստանի դեպքում ՄԻԵԴ-ը 138 դեպքով արձանագրել է արդար դատաքննության խախտում»,- հայտնեց Ալվինա Գյուլումյանը


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS