TOP նոր
» » » Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն

27-11-2021, 10:13 Դիտումներ: Հայաստան » Իրավունք
27 Նոյեմբեր 2021, 10:13 - NovostiNK
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին բերման է ենթարկվել ոստիկանություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաղորդում է, որ Քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնավերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։

Հիշեցնենք` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS