TOP նոր
» » » Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1867-ի. ապաքինվել է ևս 18, մահացել 1 քաղաքացի

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1867-ի. ապաքինվել է ևս 18, մահացել 1 քաղաքացի

28-04-2020, 11:44 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
28 Ապրիլ 2020, 11:44 - NovostiNK
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1867-ի. ապաքինվել է ևս 18, մահացել 1 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1867 է, արձանագրվել է մահվան 30 (ավելացել է ևս 1) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19 հազար 296 թեստ։

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 18-ով, և բուժվածների թիվը դարձել է 866։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS