TOP նոր
» » » Աշտարակի ԲԿ-ն վերազինվել է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից սարքով

Աշտարակի ԲԿ-ն վերազինվել է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից սարքով

1-04-2021, 09:30 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
1 Ապրիլ 2021, 09:30 - NovostiNK
Աշտարակի ԲԿ-ն վերազինվել է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից սարքով


Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բարեկարգման աշխատանքների հերթական ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կաբինետի բացման առթիվ այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է նորաբաց կաբինետում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում կարևորել է բնակիչներին բժշկական որակյալ ծառայություններ մատուցելու դերը, ապա ընդգծել, որ Աշտարակի բժշկական կենտրոնում նկատելի դրական փոփոխությունները ողջ անձնակազմի թիմային աշխատանքի արդյունքն է: Նա վստահեցրել է, որ շարունակաբար կենտրոնի աշխատանքային պայմանները էլ ավելի են բարելավվելու, որպեսզի բնակիչները այստեղ մտնեն վստահությամբ և հեռանան գոհ ու լիարժեք առողջացած: Նախկին կաբինետը կառուցման օրվանից չէր վերանորոգվել, գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, հետազոտություններն իրականացվում էին 1970-1980-ական թվականների հնամաշ սարքավորմամբ:

Այժմ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր տեխնիկական պայմանները, առկա է թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 70մլն դրամ է: Սարքավորումը տրամադրվել է Առողջապահության նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցներով՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Աշտարակ ԲԿ-ն սպասարկում է մարզի շուրջ 70.000 բնակչի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS