TOP նոր
» » » Պատվաստանյութերը նույնպես բաժանում են սևերի ու սպիտակների. Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան

Պատվաստանյութերը նույնպես բաժանում են սևերի ու սպիտակների. Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան

3-04-2021, 11:18 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
3 Ապրիլ 2021, 11:18 - NovostiNK
Պատվաստանյութերը նույնպես բաժանում են սևերի ու սպիտակների. Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան


Ուզում եմ հասկանալ՝ պատվաստանյութերը նույնպե՞ս բաժանում են սևերի, սպիտակների, էլիտայի ու ընդդիմադիրների։ Sputnik V-ով իրենք են պատվաստվում, իսկ AstraZeneca-ով մարդկանց են պատվաստելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են օգտագործել AstraZeneca-ն, մինչդեռ Հայաստանը ներկրել է այն. «Հատկանշականն այն է, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ առողջապահության նախարարի մայրը պատվաստվել է Sputnik V-ով։ Առողջապահության նախկին նախարարը նույնպես պատվաստվել է Sputnik V-ով, չնայած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը պարբերական հիվանդություն ունի, իսկ այդ հիվանդության ժամանակ պատվաստումների հակացուցումներ կան։ Հարցական է, թե ինքն ինչով է պատվաստվել»,-նշեց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ իշխանություններն իրենց համարում են էլիտա և պատվաստվում Sputnik V-ով, մինչդեռ մարդկանց վրա փորձարկելու են AstraZeneca-ն. «Հավանաբար պատվաստանյութերը նույնպես բաժանում են սևերի ու սպիտակների»,-նշեց բժիշկը։

Հարցին՝ AstraZeneca-ն ներկրելու նպատակը ո՞րն է, երբ կարող էին դրա փոխարեն Sputnik V ներկրել, Նունե Ներսիսյանը նկատեց՝ ասուլիսներից մեկի ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ AstraZeneca-ի մեկ պատվաստանյութն արժե 26 դոլար, բայց իրենք ձեռք են բերել 4 դոլարով. «Այսինքն՝ խոտան են ձեռք բերել։ Էժան բան է, գնել են, որ բյուջեի մնացած փողերը ծախսեն պարգևավճաների, մարզասրահների, մատնահարդարման ծառայությունների վրա։ Երևի պատճառը դա է, ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել դա։ Եթե իրական արժեքը 26 դոլար է, ինչպե՞ս են 4 դոլարով ձեռք բերում։ Խոտան ե՞նք ձեռք բերում, որ փորձարկենք»,-նշեց Նունե Ներսիսյանը։

Վերջինս նշեց, որ ցանկացած պատվաստանյութ լինի դա AstraZeneca-ն, թե Sputnik V-ն, պետք է ունենա թեստավորման փուլ, որը նվազագույնը տևում է 5 տարի, իսկ առավելագույնը՝ 15 տարի, այնինչ պատվաստանյութերը ստեղծվել են մեկ տարվա ընթացքում։
Նունե Ներսիսյանը կարծում է, որ եթե AstraZeneca-ով պատվաստումից հետո մարդկանց մոտ կողմնակի բարդություններ առաջանան, ապա այդ մասին պատկան մարմինները կլռեն. «Վստահ եմ՝ կկոծկեն դա, կվերագրեն, որ տվյալ մարդն ինչ-որ խնդիրներ ուներ։ Գարդասիլի ժամանակ տասնյակ դեպքեր կոծկեցին, մինչև հիմա էլ կոծկում են։ Նույնն էլ այս դեպքում կանեն։ Անընդհատ հայտարարում են կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակների մասին, հետաքրքիր է, թե այս պատվաստանյութը կոնկրետ ո՞ր տեսակի վրա է ազդելու»,-ասաց բժիշկը։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ զինվորներին նույնպես պատրաստվում են AstraZeneca-ով պատվաստել Նունե Ներիսյանն ասաց, որ այդ մասին իմացել է «Զինվորի մայր» ֆեյսբուքյան էջից, որտեղ մայրերն անհանգստացած էին և իրենց մտահոգությունն էին հայտնել այդ ուղղությամբ. «Ինքս հետաքրքրվել եմ, ասում են՝ առայժմ զինվորներին դրանով չեն պատվաստելու։ Հուսանք՝ համապատասխանում է իրականությանը, քանի որ 2018թ.-ից ականատես ենք լինում նրանց ապրիլմեկյան դաժան կատակներին»,-հավելեց Նունե Ներսիսյանը։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca-ի օգտագործումը՝ մտավախություն ունենալով, որ այն կողմնակի բարդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ։


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS