TOP նոր
» » » Երեւանում ռիսկի խմբերի պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ

Երեւանում ռիսկի խմբերի պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ

4-04-2021, 12:09 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
4 Ապրիլ 2021, 12:09 - NovostiNK


Պատվաստումների իրականացումը կարեւոր դերակատարում կունենա, ամբողջ աշխարհն է հուսով, որ իրավիճակը հնարավորություն կունենա կայունացվելու։ Այս մասին ասել է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

«Այս պահին ավելի քան 20 հիվանդանոց ունենք վերապրոֆիլավորված COVID-19-ի հիվանդների բուժման համար։ Ցավոք, իրավիճակը բավականին լուրջ է, որովհետեւ մենք ունենք արդեն հերթում հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման։ Վերարտադրման ցուցանիշը բավականին բարձր է՝ 1,2, որը նշանակում է, որ առաջիկայում դեպքերն էլի կշտանան, գուցե եւ կրկնապատկվեն»,- նշել է նա։

Անդրադառնալով նախորդ տարվա իրավիճակին՝ Սահակյանն ասել է, որ Հայաստանի օրինակով մենք ունեինք եզակի դեպքեր, այսինքն՝ համայնքային տարածում. «Այսօր ամբողջ աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ համայնքային տարածում չկա։ Այս տեսանկյունից սահմանափակող միջոցառումներն այնքան էլ արդարացված չեն, պարզապես պետք է անվտանգության կանոնները պահպանել»։

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութին՝ Սահակյանը հայտնել է, որ յուրաքանչյուրը պետք է ստանա 2 դեղաչափ։

«Երեւանում ռիսկի խմբերի պատվաստումը նախատեսում ենք սկսել ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ։ Գիտական հետազոտությունները խոսում են «AstraZeneca» պատվաստանյութի օգտին․ Դեղերի եվրոպական գործակալությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում»,- նշել է Գայանե Սահակյանը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS