TOP նոր
» » » Ր. Հովհաննիսյանի խորհուրդը` «զորավարին»

Ր. Հովհաննիսյանի խորհուրդը` «զորավարին»

29-06-2014, 12:03 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն
Ր. Հովհաննիսյանի խորհուրդը` «զորավարին»
29 Հունիս 2014, 12:03 - NovostiNK
Հունիսի 23-ին Սարյան փողոցում, ինչպես հայտնի է, «Դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները իրականացրել էին բողոքի ակցիա, որն ընթացել էր ոստիկանների հետ բախումներով: Շատերի գնահատմամբ այդ օրը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին: Մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը արդարացրել էին ոստիկանների գործողությունները: Իսկ ինչպիսի՞ն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը ոստիկանների գործողությունների նկատմամբ, եւ ինչպե՞ս է մեկնաբանում «զորավարի» հայտարարությունը: «Բացասական»,- այսպես արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հետո ավելացրեց. «Ես համարում եմ, որ քաղաքացիները ընդհանուր առմամբ իրենց իրավունքների մեջ հետապնդում են իրենց Սահմանադրական իրավունքը, եւ եթե անցյալ տարի նախընտրական շրջանում ինչ-որ մեղմացում կար քաղաքացի-ոստիկան հարաբերություններում, մենք տեսնում ենք, որ ոստիկանական համակարգը վերադարձել է հին օրերին եւ շատ ագրեսիվ, նախահարձակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ է կատարում, կարծում եմ սխալ է»:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ոստիկանապետին, ինչպե՞ս նա գործի այս պարագայում, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես խորհուրդ չունեմ իրեն, բացի այն՝ թե ինքը, թե դատախազությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը ունեն իրենց պահոցներում, արխիվներում համատարած կեղծիքների, ընտրական կեղծիքների եւ մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ, դրանք պետք է բացվեն եւ ժողովրդին մատուցվեն, եւ օրենքը կիրառվի հավասար»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել էր. «Եթե մենք խոսում ենք ուժ կիրառելու մասին, ապա ասեմ, որ դա ոստիկանական գործառույթ է, եւ դրան պետք է նորմալ վերաբերվել: Ոստիկանությունը հասարակական կարգը ապահովելիս կարող է կիրառել տարբեր մոտեցումներ: Այդ մոտեցումներից մեկը համոզելու մեթոդն է, իսկ եթե այդ մոտեցումը չի ընկալվում, ապա հասարակական կարգը վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել մյուս մեթոդին, այն է՝ հարկադրանքի միջոցին, իսկ հարկադրանքը ինքնին ենթադրում է ուժի կիրառում»:

Փայլակ Ֆահրադյան


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS