TOP նոր
» » » Կամուրջ հիմնադրամն ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը. Գագիկ Վարդանյան ( հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

Կամուրջ հիմնադրամն ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը. Գագիկ Վարդանյան ( հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

Կամուրջ հիմնադրամն ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Արթուր Ջավադյանը. Գագիկ Վարդանյան ( հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

19 Հուլիս 2018, 21:35 - NovostiNK
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Միկրոձեռներեցության զարգացման հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես նախորդ իշխանությունը և Կենտրոնական բանկի ղեկավարությունը շանտաժի և արհեստական քրեական գործ հարուցելու միջոցով խլել իր ստեղծած միկրոֆինանսական կազմակերպությունը. «Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ինձանից խլել են շահույթ չհետապնդող և սոցիալական առաքելությամբ միկրոֆինանսական հիմնադրամի կառավարման ղեկը: Այդ ամենն իրակացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի,նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի անմիջական մասնակցությամբ»:

Հարցին՝ ինչու է այսօր որոշել բարձրաձայնել այս խարդախության մասին, Գագիկ Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում կարծես սկսվել են ծայրահեղ կոռումպացված համակարգի փլուզման և նորի կառուցման հեղափոխական գործընթացներ: Նիկոլ Փաշինյանի սկսածը հույսեր է ներշնչում, և ես որոշեցի հրապարակավ ներկայացնել այս պատմությունը՝ հույս ունենալով, որ գոնե հիմա հնարավոր կլինի արդարացի լուծում տալ այս գործին»:

Մանրամասները՝ տեսանյութում.



Դիմում եմ ԱԱԾ-ին ապօրինաբար ինձանից խլած Կամուրջ հիմնադրամի գործը հետաքննել. Գագիկ Վարդանյան ( հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն)

«2000թ.-ին ամերիկյան բարեգործական մի կազմակերպության աջակցությամբ, բայց հիմնականում իմ ջանքերով հիմնադրել եմ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որն ապօրինաբար ինձանից խլել են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միկրոձեռներեցության զարգացման հիմնադրամի հիմնադիր և նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Ըստ Գագիկ Վարդանյանի՝ վերոնշյալ մարդկանց ճնշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հրաժարական են տվել, ձևավորվել է նոր խորհուրդ, որի կազմում եղել են այդ ժամանակվա ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը. «Խորհրդի կազմում հետագայում կատարվում են փոփոխություններ, նշանակելով միկրոֆինանսավորման ոլորտից բացարձակապես անտեղյակ անձանց»:

Գագիկ Վարդանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին,ԱԱԾ-ին, որպեսզի այս գործը վերաբացվի և արդար ընթացք տրվի:

Մանրամասները՝ տեսանյութում.



Աղբյուրը՝ Hayeli.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS