TOP նոր
» » » 0038 հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա․ Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքները (տեսանյութ)

0038 հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա․ Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքները (տեսանյութ)

15-02-2019, 10:47 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
0038 հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա․ Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքները (տեսանյութ)

15 Փետրվար 2019, 10:47 - NovostiNK
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին:

Սեյրան Օհանյանը նշում է, որ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ:

Ըստ Օհանյանի, որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ:

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք 0038 հրամանը զեկուցվել է Գերագույն գլխավոր հրամանտարին․

«Լրատվամիջոցներում նշվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը չէր կարող չիմանալ 0038 հրամանի մասին։ Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարը էդպես մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը՝ տեղեկացրել է, որ կատարել ենք Ձեր կողմից տրված ցուցումները եւ չեզոքացրել այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն։ Եվ այդ իրականության մեջ նաեւ ասել, թե ամենօրյա ռեժիմով Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, հետախուզության վարչության պետը տեղեկացնում էին գերագույն գլխավոր հրամանտարին, ճիշտ չէ, որովհետեւ ուղղահայաց ենթարկվածությամբ միայն Պաշտպանության նախարարը կապ ուներ Հանրապետության նախագահի հետ»։

Շարունակելով, նախկին ՊՆ նախարարն ասել է.

«Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի:

Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից»:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն էլ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, ոչ թե փախչում է, այլ չի հավատում հարուցված գործին:

«Բացահայտ սխալ եմ համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանքի տակ պահելը»,-շեշտում է նախկին նախարարը ու նաեւ հավելում, որ չի ընդունում նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS