TOP նոր
» » » Դադարեցվեց 20 համարի երթուղու գործունեությունը Գյումրիում

Դադարեցվեց 20 համարի երթուղու գործունեությունը Գյումրիում

25-10-2013, 16:06 Դիտումներ: Քաղաքական, Տնտեսություն, Տեսանյութ
25 Հոկտեմբեր 2013, 16:06 - NovostiNK
Դադարեցվեց 20 համարի երթուղու գործունեությունը ԳյումրիումԱյսօր Գյումրու 20 համարի երթուղու վարորդները հերթական բողոքի ցույցն են իրականացրել այս անգամ Գարեգին Նժդեհ փողոցում: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունից ստացած հատուկ հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտային տեսչության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են ակտավորել վարորդներին անօրինական գործունեություն իրականացնելու համար: Տեղում տրանսպորտային տեսուչները մեր լրագրողի հետ զրույցում նշել են, թե կատարում են Գյումրու քաղաքապետի կողմից ընդունված որոշումը, այն է՝ կասեցնել 20 համարի երթուղու գործունեությունը, քանի որ երթուղին անօրինական է աշխատում: Վարորդները նշել են, թե իրենց համար անհասկանալի է տեղի ունեցածը, մրցույթը շահելուց հետո մեկ տարի գործել է երթուղին, ու եթե այն անօրինական էր, ապա հարկավոր էր նախօրոք տեղեկացնել այդ մասին: Եվ բացի այդ, այս դեպքում պատասխանատվություն իրենք չեն կրում, այլ երթուղին սպասարկող ընկերության սեփականատերը, ով բուժման նպատակով գտնվում է արտասահմանում: Վարորդները խնդրել են ակտեր չկազմել մինչև ընկերության սեփականատերը կարգավորի հարցը:



Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS