
Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 24-ին, մեկնարկել են Անցումային արդարադատության վերաբերյալ լսումները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Անցումային արդարադատությանը նվիրված այսօրվա լսումներին մասնակիցների թիվը կգերազանցի 250-ը։
Այսօր նախատեսված են ելույթներ անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերի, մեխանիզմների, գործիքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դատական համակարգի վերաբերյալ իր ուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։