TOP նոր
» » » «Որևէ միության մեջ մտնելը չի նշանակում, որ երկիրը կորցնում է իր սուվերենությունը»

«Որևէ միության մեջ մտնելը չի նշանակում, որ երկիրը կորցնում է իր սուվերենությունը»

26-10-2013, 15:25 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
26 Հոկտեմբեր 2013, 15:25 - NovostiNK
«Որևէ միության մեջ մտնելը չի նշանակում, որ երկիրը կորցնում է իր սուվերենությունը»Որևէ միության մեջ մտնելը չի նշանակում, որ երկիրը կորցնում է իր սուվերենությունը: Անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Որևէ միության մեջ մտնելը չի նշանակում է, որ երկիրը կորցնում է սուվերենությունը: Ընդհակառակը՝ պետության սուվերենությունը հենց այդտեղ է երևում, թե երկիրը ո՞ր միության մեջ և ինչպե՞ս է մտնում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, երկրի` միություն մուտք գործելու նպատակահարմարությունը պետք է պայմանավորված լինի երկու գործոնով` հավասար գործընկերություն և համարժեք փոխզիջում այն լիազորությունների, որոնք պատկանում է տվյալ երկրին։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ներքաղաքական պատկերը սուր ռեալիստական է և անհանգստացնող:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի համար որևէ բան չի փոխվել, սակայն իրավիճակը ոչնչով աչքի չընկնող քաղաքական գործչին հնարավարություն տվեց Հայաստանը կախվածության մեջ պահել Ադրբեջանից»:

Լարիսա Ալավերդյանըի կարծիքով` հայկական կողմի պատասխանը Բելառուսի նախագահի հայտարարությանը համարժեք չէր։ «Պարոնը կապ չունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների հետ, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, չնայած որ Մինսկը Բելառուսի մայրաքաղաքն է»,- հավելեց բանախոսը:

Ըստ Լարիսա Ալավերդյանի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ի հակառակ բոլոր պնդումների՝ նախանձելի է, քանի որ մեր երկիրը կարևող է կապող օղակ հանդիսանալ նույն Արևմուտքի և Արևելքի միջև։ «Մենք կարող ենք դրական խաղաղասեր քաղաքականություն վարել, դա մեր գեների մեջ է»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։


Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS