
Մենք այս փուլում պետք է կենտրոնանանք արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները: Այս փուլում մենք ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս պահին ընդունված միջոցառումների համատեքստում կան մարդիկ, որոնք գտնվում են եզրային վիճակում. «Կարծում եմ, որ այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա: Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումների կամ ծրագրերը լավարկելուն: Սրանով, ըստ էության փակում ենք շահառուների շղթան»: