TOP նոր
» » » Նազելի Բաղդասարյանը խորհուրդ տվեց չշահարկել գերիների վերադարձի հարցը

Նազելի Բաղդասարյանը խորհուրդ տվեց չշահարկել գերիների վերադարձի հարցը

18-01-2021, 11:33 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
18 Հունվար 2021, 11:33 - NovostiNK
Նազելի Բաղդասարյանը խորհուրդ տվեց չշահարկել գերիների վերադարձի հարցը


ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ընդդիմադիր խմբակցությունների իր գործընկերներին խորհուրդ տվեց չշահարկել Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:

Այս մասին Բաղդասարյանն ասաց հունվարի 18-ին գումարված խորհրդարանի նիստի ընթացքում:

«Կարծում եմ, որ թեմաներ կան, որոնք չարժե շահարկել: Հասկանում եմ, որ գերիների զգայուն հարցը հիմա շատ մասսայական է դարձել, և կարելի անվերջ խոսել, շահարկել և այլն, բայց արդյոք այդ խոսելով մենք կարողանո՞ւմ ենք գործընթացին որևէ օգուտ տալ: Այս գիշեր ես և իմ գործընկերներն «Իմ քայլը» խմբակցությունից, վերադարձել ենք Արցախից, գնացել էինք մարդկանց լսելու ու աջակցելու: Գնացել էինք լսելու այն մարդկանց, որոնք այսօր ցավ ունեն՝ ոչ միայն գերեվարվածների, այլև անհայտ կորածների ծնողները: Խնդրում եմ, ծնողների անունից այդ թեմաներին անդրադառնալիս, օգտագործվող բառամթերքում լինել զգույշ»,- ասաց Բաղդասարյանը:

Ազգային ժողովի հունվարի 18-ին մեկնարկած նիստի սկզբում խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ այն հարցը, թե մինչ օրս պատշաճ լուծում տրված չէ գերիների վերադարձի հարցին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS