TOP նոր
» » » ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

19-01-2021, 09:17 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Հունվար 2021, 09:17 - NovostiNK
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի


ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես տեղեկացրինՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: «Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS