TOP նոր
» » » Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը. Ռաշիդ Նուրգալիեվ

Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը. Ռաշիդ Նուրգալիեվ

21-01-2021, 08:23 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
21 Հունվար 2021, 08:23 - NovostiNK
Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը. Ռաշիդ Նուրգալիեվ


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ վերջին երկու օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ երկրի ղեկավարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը ասել է "Российская Газета"-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացի բովանդակային լրացմանն մասով մեր երկրի նախաձեռնություններն առաջին հերթին ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը։

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փաթեթ, որը ենթադրում էր 7 շրջանների վերադարձ 5+2 ձևաչափով։

2016 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փուլային կարգավորման հայեցակարգը։ Փաստաթղթի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019թ-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին տրամադրել իշխանության մարմինների եւ ինքնապաշտպանական ուժերի ձեւավորման իրավունք։ Դադարեցվում էր նրա շրջափակումը Ադրբեջանի կողմից և վերականգնվում էին առևտրա-տնտեսական հարաբերությունները։

Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների փոխանցումը՝ միջազգային նորմերին համապատասխան հանրաքվե անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման հետ կապելով։ Ընդ որում, ենթադրվում էր, որ կողմերի համաձայնությամբ միջանցք կթողվի Լաչինի շրջանում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային հաղորդակցության համար։

Եթե առաջարկությունները ընդունվեին, հնարավոր կլիներ խուսափել երկկողմանի զոհերից, և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար նորմալ կենսագործունեության պայմաններ կստեղծվեին»,- նշել է Նուրգալիևը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS