TOP նոր
» » » Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում

23-02-2021, 10:54 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
23 Փետրվար 2021, 10:54 - NovostiNK
Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում


«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

«Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ վարչապետն արդեն կառավարության 3-րդ մասնաշենքում է. նա խորհրդակցություն է անցկացնում շրջակա միջավայրի նախարարությունում:

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հավաքվել էին, որպեսզի ցույց տային, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ուղղակի որևէ հանրային հենարան երկրում չունի:


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS