TOP նոր
» » » Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան

Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան

26-02-2021, 09:21 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
26 Փետրվար 2021, 09:21 - NovostiNK
Փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան. Արծվիկ Մինասյան


Փորձում են շեղել հիմնական թեման, փորձում են ներկայացնել, թե Զինված ուժերն իբր թե քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը։

«Չկա այդպիսի բան, կա շատ հստակ բան, բանակը երեկ կանգնեց ժողովրդի պահանջի կողքին, և հստակ ձևակերպեց, որ կառավարությունն ու նրա ղեկավարն ադեկվատ չեն։ Որևէ ձևով իշխանությունը չի կարող ուժ գործադրել ժողովրդի պահանջին, և եթե նման որևէ բան եղավ, նշանակում է՝ բանակն իր ամբողջ կազմով փաստացի պետք է արձագանքի այս երևույթին», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս երկու կարևոր արձանագրումը, որ արել է Զինված ուժերը, բավարար պետք է լինեին «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների համար, որպեսզի նրանք արտահերթ նիստ հրավիրեին և պահանջեին Փաշինյանի հրաժարականը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS