TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանն ու ռեւանշիստական ուժերը չպետք է մասնակցեն ընտրություններին․ մարդիկ հոգնել են քաղաքական այդ աղբից

Նիկոլ Փաշինյանն ու ռեւանշիստական ուժերը չպետք է մասնակցեն ընտրություններին․ մարդիկ հոգնել են քաղաքական այդ աղբից

2-03-2021, 10:26 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
2 Մարտ 2021, 10:26 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանն ու ռեւանշիստական ուժերը չպետք է մասնակցեն ընտրություններին․ մարդիկ հոգնել են քաղաքական այդ աղբից


Մեր զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ գործընթացների մասին: Ասաց, որ հոկտեմբերին Սահմանադրությունը հանրաքվեով պետք է փոխվի, իսկ մինչ այդ արտահերթ ընտրությունների գնալու կոչ արեց քաղաքական ուժերին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:


Ինչի՞ մասին են լինելու այդ ընտրությունները: Քաղաքական ուժերն ինչո՞վ են զբաղվելու․ Նիկոլ Փաշինյանը բացատրելու է, որ ինքը չի պարտվել, իսկ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակն իրենց քարոզն են տանելու, և հանրությունը քարոզչության տակ է հայտնվելու: Այսինքն երկու կողմն էլ այսօր բացի սուտ խոսելուց ուրիշ բան չեն կարող անել ընտրություններում: Եթե լինեն ընտրություններ, և եթե մենք իսկապես մտածում ենք մեր հայրենիքի մասին, ապա այդ ընտրությունները պետք է լինեն առանց «Իմ քայլի» և առանց նախկին այդ բոլոր կուսակցությունների, որոնք ռևանշիստական նկրտումներով այսօր հանդես են գալիս: Որովհետև և նրանք, և սրանք խաբում են հանրությանը և բացի խաբելուց ուրիշ բան չեն կարող անել: Իրենք պատասխանատու են մեր երկրի պարտության համար, և դա ոչ թե պարզապես ռազմական պարտություն է, այլ երրորդ հանրապետության վախճանն է: Նման իրավիճակում ճիշտ կլիներ գումարել Սահմանադիր ժողով, և Սահմանադիր ժողովը որոշեր և նոր Սահմանադրության ճակատագիրը, և ընտրությունների անցկացման կարգը, որովհետև ոչ այս Սահմանադրությունն է պիտանի նման ճգնաժամեր կարգավորելու համար, ոչ այսօրվա քաղաքական ուժերն են հայրենիքի համար պիտանի: Հանրությունը գտնվելու է անվերջ խաբեության ճնշման տակ այնքան ժամանակ, քանի դեռ այդ քաղաքական միավորները կան, որովհետև իրենք բոլորն էլ իրենց արդարացնելու խնդիր ունեն, ուստի միակ ճանապարհն իրենց համար խաբեությունն է: Այդ առումով ես գտնում եմ, որ Սահմանադիր ժողով գումարելը կլիներ ճիշտ որոշում, և Չորրորդ Հանրապետության հիմնադրումը արդեն դառնում է հրամայական: Երրորդ Հանրապետությունը, որ խաբեության վրա էր ամբողջությամբ հենված, սպառեց իրեն: Այդ հանրապետության բոլոր միֆերը պայթեցին, և այսօր մեր հանրությունը կարիք ունի դուրս գլու այս խաբեության մթնոլորտից, այն վիճակից, որտեղ ամեն ինչ սուտ է, սկսած նրանից, թե «Իսկանդերը» կրակել է, թե չի կրակել, վերջացրած դատարաններով, բանակով, խորհրդարանով և այլն: Մեր հանրությունն իրավունք ունի պաշտպանվել խաբեությունից և դրա ճանապարհը Չորրորդ Հանրապետություն հիմնադրելն է՝ բացառելով այսօրվա պատասխանատու քաղաքական կազմակերպությունների մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց իր բոլոր սխալների համար և ասաց, որ ընտրություններով կորոշվի՝ հանրությունը ներել է իրեն, թե ոչ:

Այսինքն ինքը նորից պետք է գնա, խաբի մարդկանց ներողություն խնդրելո՞վ: Դա այդպես չի: Մեր պետությունը խնդիրներ ունի, թե ինչպես դուրս գալ այս աղետալի վիճակից, և ընտրությունները վերածել բանավեճի, թե Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, թե ոչ, ով է մեղավոր և ինչքան է մեղավոր, դա ապարդյուն քաղաքական մի պտույտի մեջ մնալ է նշանակում բոլորիս համար: Նիկոլ Փաշինյանը գործ չունի ընտրությունների հետ, ինքը չպետք է մասնակցի հաջորդ ընտրություններին: Եթե ինքն իսկապես զղջար իր սխալների համար, ապա ոչ թե պետք է ներողություն խնդրեր և ասեր՝ պետք է ստուգի, իրեն ներեցին, թե ոչ, այլ պետք է պարզապես չմասնակցի հաջորդ ընտրություններին: Մեր երկրի լավագույն լուծումը լյուստրացիան է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չեն մասնակցի որպես նախկին ռեժիմի տարրեր, որ մեր երկիրը բերել, հասցրել են այս ճգնաժամին: Նիկոլ Փաշինյանն էլ որպես մարդ, որ ձախողվեց որպես ժողովրդավարական շարժման առաջնորդ, պետք է նույնպես հեռանա և այլևս ընտրությունների չմասնակցի: Դա կլինի պլատֆորմ, որպեսզի մեր երկիրը կարողանա դուրս գալ այս վիճակից և նոր քաղաքական խոսք հնչի: Այսօր բացի խաբեությունից մենք ուրիշ ոչ մի բան չենք լսում: Խաբում է և «Իմ քայլը» դաշինքը, և ռևանշիստական հակաժողովրդավարական ուժերը: Արդեն այդ ամենը անցել է բոլոր թույլատրելի չափերը:

Բայց վարչապետը հայտարարում է, որ ժողովուրդն է իրեն ընտրել, և ժողովուրդն էլ պետք է ընտրություններով ցույց տա՝ մերժում է իրենց, թե ոչ:

Դա նշանակում է, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի համար չի զղջում, պարզապես մտադիր է կառչել իշխանությունից: Ընտրություններին քաղաքական ուժերը գնում են ապագայի տեսլական, ապագայի ծրագրեր ներկայացնելու: Ի՞նչ վստահություն այսօր կարող է լինել իմ թվարկած ուժերի նկատմամբ: Ոչ մի: Իրենք չեն կարող ժողովրդին որևէ ապագայի ծրագիր ներկայացնել: Նախ չունեն այդպիսի ծրագրեր, երկրորդն էլ՝ իրենք ուզեն, թե չուզեն, օբյեկտիվորեն իրենք հանրության հետ հանդիպելիս պետք է խոսեն նրա մասին, որ իրենք մեղավոր չեն: Այդ ամբողջը քաղաքական աղբ է, որից մարդիկ արդեն հոգնել են:

Դուք կարծում եք, որ Փաշինյանի առաջարկածն էլ ելք չէ՞:

Այս պահի դրությամբ, այս խորության ճգնաժամի պարագայում, այո, ելք չէ: Նիկոլ Փաշինյանը կորցրեց այն ժամանակը, երբ պետք է ընտրությունների մասին խոսեր, ընտրություններ կազմակերպեր, որպեսզի «Իմ քայլը» դաշինքն էլ կարողանար դրան մասնակցել: Այսօր ակնհայտ է, որ այդ ուժն ու իր առաջնորդը հաջորդ ընտրություններին չպետք է մասնակցեն, և ինչպես ասացի, ռևանշիստական ուժերը նույնպես չպետք է իրավունք ունենան մասնակցել ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը վերջապես կարողանա քաղաքական խոսք լսել ընտրությունների ժամանակ, ոչ թե այն զիբիլը, որով միշտ լցված են լինում նախընտրական քարոզարշավները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS